Հայ շախմատիստները` Թեհրանում
ՍպորտՄիջազգային վարպետ Աշոտ Նադանյանն Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և վեց այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Դավիթ Պետրոսյանը առաջատարներից ետ են մնում կեսական քայլով: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: