ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

«Հավերժական զինվորը». Լեոնիդ Ազգալդյանին նվիրված համերգին կհնչի նոր երգ

Գիտություն և Մշակույթ

Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան տարեդարձի առթիվ կկազմակերպվի գործչին նվիրված համերգ: «Հայաստանի ամենամեծ հարստությունը հայերն են» խորագրով իրադարձությունը կանցկացվի նոյեմբերի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Գալա համերգի ընթացքում կցուցադրվի Լեոնիդ Ազգալդյանին նվիրված երկու տեսաֆիլմ:

Միջոցառման կազմակերպիչ, «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ երեկոյին կմասնակցեն անվանի արտիստներ Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Բաբախանյանը, Հայկ Կազազյանը, Նորայր Քարտաշյանը, Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Երվանդ Մարգարյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Նունե Ավետիսյանը, Արսեն Ղազարյանը, Սյուզաննա Մելքոնյանը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի համույթը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: «Համերգը կդիտեն Հայաստանի, ինչպես նաև Արցախի դպրոցների 150-200 երեխաներ: Նպատակն այն է, որ Մարտակերտում ապրող երեխաները, որոնք գիտեն Լեոնիդի մարտական ուղին, ճանաչեն նաև մեր մշակույթի գործիչներին: Համերգին առաջին անգամ Ազգալդյանին նվիրված նոր երգ է հնչելու՝ «Հավերժական զինվորը», որի երաժշտությունը գրել է Ստեփան Շաքարյանը, իսկ խոսքերի հեղինակն է Սուրեն Գրիգորը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թովմաս Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առաջիկայում կազմակերպվելու են նաև կենդանի հերոսներին նվիրված միջոցառումներ:

Երգիչ Դավիթ Ամալյանի խոսքով՝ հերոսներին նվիրված միջոցառումներ պետք է շատ կազմակերպվեն: «Կցանկանամ, որ նման համերգները շատանան, որովհետև հասարակությունը պետք է ճանաչի իր հերոսներին: Մեր երեխաները պետք է իմանան, թե ճիշտ տղաներն ինչպիսին են: Համերգները միջոց են, որ մեր հերոս տղաներին ճանաչեն»,- նշեց Ամալյանը:

Ասմունքող Արսեն Ղազարյանի համոզմամբ՝ Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովների նմաններին է հերոսներ դարձնում, իսկ մեր երկիրն իսկական հերոսների պակաս չունի: «Մեր երիտասարդները պետք է ճանաչեն մեր հերոսներին, հուսով ենք, որ կկարողանանք մեկ առ մեկ ներկայացնել հերոսներին և նրանց գործունեությունը, ճանաչենք, իմանանք և խոնարհվենք նրանց առաջ»,- նշեց Ղազարյանը:

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ փաստեց, որ Լեոնիդ Ազգալդյանը, ցավոք, հերոսի կոչման չարժանացավ: «Նա իր իսկ հիմնադրած ջոկատով ազատագրել է բազմաթիվ բնակավայրեր, պատերազմի խոշորագույն դեմքն էր: Լեոնիդն այն մարդն էր, որ իր մեջ էր համադրում հանճարն ու հերոսը, ունենք հզոր բանակ, բայց լեոնիդյան գաղափարախոսության պակասը պետք է լրացվի, նրա օրինակը պետք է կենսակերպ դարձնել բոլորիս համար»,- հավելեց նա:

Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում: Սովորել է Երևանի Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու տոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին:

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը։ Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել
Ամենադիտված