«Մայդանի» դեպքերի սկսվելուց անցել է մեկ տարի
ԱշխարհՆախագահ Պյոտր Պորոշենկոն հետմահու «Ուկրաինայի հերոս» կոչումն է շնորհել Կիևի կենտրոնական շրջանի Ինստիտուտսկայա փողոցում զոհվածներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Ուկրաինան նոյեմբերի 21-ին նշում է հաջակցություն եվրաինտեգրացման ակցիաների սկսվելու տարեդարձը, որոնց մասնակցել են լայն սպեկտրի քաղաքական ուժեր: Բողոքի ակցիաների ընթացքում փետրվարին Ինստիտուտսկայա փողոցում իրավապահների հետ ընդհարվելու հետևանքով զոհվել են մարդիկ: Ավելի ուշ նրանց սկսեցին անվանել «Երկնային հարյուրյակ»: Այսօր ավելի վաղ Պորոշենկոն ծաղիկներ է դրել Ինստիտուտսկայա փողոցում «Երկնային հարյուրակի» խաչի մոտ:
«Ուկրաինայի նախագահը որոշում է ընդունել Ուկրաինայի հերոսի կոչում շնորհել Երկնային հարյուրյակին: Այդ մասին նա հայտնել է զոհվածների հարազատներին»,- գրել է Ցեգոլկոն «Թվիթեր»-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: