Հաշվել, գրել չիմացող 85-ամյա ֆիլիպինուհին հաջող բիզնես է վարում
ՀասարակությունՏարեց ֆիլիպինուհին հաջող բիզնես է վարում, չնայած այն բանին, որ չի կարողանում ոչ կարդալ, ոչ գրել, ոչ հաշվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով GMA News-ին:
85-ամյա Լոլա Դիլինգն իր ընտանիքն ու նույնիսկ թոռներից մի քանիսին պահում է՝ փքաբլիթներ վաճառելով Դիլիմանում ֆիլիպինյան համալսարաններից մեկի ուսանողներին ու դասախոսներին:
Թեև մարդիկ կարծում են, որ հաճախորդները նրան կարող են խաբել, Լոլան հաստատ համոզված է, որ մարդիկ բարի են ու նման բան չեն անի: Այսպես, գնորդներից ոմանք պատմում են, որ նրա մեթոդն «իրենց դրդում է արդարամիտ լինել»:
Դիլինգն ինքը հայտարարում է, որ քանի դեռ իր ուժերը ներում են, շարունակելու է աշխատել, որպեսզի ավելի լավ կյանք պարգևի իր թոռներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: