Անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. ԱՄՆ պաշտոնյա
Աշխարհ«ԱՄՆ-ն հպարտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ լինելու համար և համանախագահ լինելով, ինչպես նաև փորձում է օգնել հակամարտող կողմերին ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը՝ մեջբերելով Ադրբեջանում ԱՄՆ հարցերի ժամանակավոր ներկայացուցիչ Դերեկ Հոգանի խոսքը:
Խոսելով նախագահների՝ Սոչիում, Նյուպորտում ու Փարիզում կայացած, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումների մասին՝ դիվանագետն ասել է. «Նման հանդիպումները ցույց են տալիս, որ մենք անում ենք հնարավորը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար»: