Հայ ձյուդոիստը՝ արծաթե մեդալակիր
ՍպորտՉինաստանի Քինդաո քաղաքում ընթացող GRAND PRIX հեղինակավոր վարկանիշային մրցաշարին մասնակցող, ՀՀ ազգային հավաքականի անդամ գյումրեցի Հովհաննես Դավթյանը մրցաշարի առաջին օրը երեք անընդմեջ հաղթանակից հետո դուրս եկավ եզրափակիչ և գրավեց 2-րդ մրցանակային տեղը՝ զիջելով միայն ֆրանսիացի Վինսենտ Լիմարին: Այսպիսով, Դավթյանը վաստակեց 180 միավոր և համաշխարհային վարկանիշային աղյուսակում զգալիորեն կբարելավի իր դիրքերը. մինչ այս մրցաշարը նա 471 միավորով զբաղեցնում էր 34-րդ հորիզոնականը:
Մեր մյուս մասնակիցներ Գրիգոր Իվանյանը և Ժաննա Ստանկևիչը դուրս մնացին պայքարից առաջին իսկ գոտեմարտից հետո, հավելենք որ Գրիգորը պարտվել էր yuko-ով հենց նույն ֆրանսիացի Վինսենտ Լիմարին, բայց քանի որ այս մրցաշարերում սփոփիչ գոտեմարտերը անցկացվում են 1/4 եզրափակչից, այդ իսկ պատճառով նա դուրս մնաց մեդալների համար պայքարից. տեղեկացնում է judo.am-ը: