Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում
ԱշխարհԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը`հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, կայացել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Վրաստանի ռազմական կցորդ գնդապետ Շալվա Թուրաշվիլին։