ՌԴ-ի կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրին
ՏնտեսությունՌԴ-ի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է նախօրեին կայացած կառավարության նիստի արդյունքներով: Այն քննելուց հետո երկրի ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման:
«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության գործունեությանը 2015 թվականի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառությունների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման գործընթացը, ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքը պայմանագրի մասնակից պետությունների շուկա»,- ասված է որոշման բացատրության մեջ:
Նախատեսվում է, որ դա հիմք կստեղծի ԵՏՄ-ի երկրների առևտրատնտեսական և համագործակցային կապերի հետագա զարգացման, ազգային արտադրողների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ուժեղացման համար: