Ֆրանսիայում Eurostar-ի հազարից ավելի ուղևորներ գիշերն անցկացրել են գնացքներում
ԱշխարհՖրանսիայում Eurostar-ի արագընթաց երկու գնացքների շուրջ 1,3 հազար ուղևորներ հարկադրված են եղել գիշերն անցկացնել գնացքներում հպումային ցանցի խզումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հաղորդել է France-Presse գործակալությունը: Eurostar-ի ներկայացուցչի խոսքով՝ հպումային ցանցի երկու վնասվածք է գրանցված մի քանի կիլոմետր հեռավորության վրա, անսարքությունների պատճառներն առայժմ չեն պարզվել:
Միջադեպի հետևանքով երկու ճեպընթացներ ուղիներում արգելափակված են մնացել Լիլի հյուսիսային արվարձանում: Մեկը 600 մարդ էր փոխադրում Լոնդոնից Բրյուսել, երկրորդը՝ 696 ուղևորներով Լոնդոնից մեկնել էր Փարիզ:
Մի քանի ժամ շարունակ մարդիկ սպասել են, մինչև Լիլից ժամանած դիզելային լոկոմոտիվն իրենց գնացքները հասցնի Լիլի կայարան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: