Բացի եվրոյից` մյուս արտարժույթները թանկացել են
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` նոյեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.76 դրամով և կազմել 418.4 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 520.15 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.2 դրամով` կազմելով 9.13 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 653.79 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 21-ին կազմել է 16 հազար 7.73 դրամ, արծաթի գինը՝ 217.92 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 196.05 դրամ։