Թբիլիսիում 56-ամյա կինը ծննդաբերել է առաջնեկին
ՀասարակությունԹբիլիսիի թիվ 1 ծննդատանը ծնունդ են ընդունել 56-ամյա կնոջից: Նա աղջիկ է ունեցել: Բարբարան կնոջ առաջնեկն է: «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ ներկայում մայրն ու երեխան բուժհաստատությունում են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես հայտարարել է ծննդատան գլխավոր տնօրեն Զազա Ավալիանին, սա եզակի դեպք է և Վրաստանի համար ռեկորդ՝ մոր տարիքի տեսանկյունից: Վրաստանում առաջին անգամ է երեխա ծնվում 50-ից բարձր տարիքի կնոջից: