Ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիայում
ՀայաստանՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' նոյեմբերի 25-ին' ժամը 10.00-19.00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Կդադարեցվի, մասնավորապես, Իսակովի պողոտա' Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատված և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտների, Արգավանդ գյուղի' Կենտրոնական և նրան հարակից փողոցների, Շահումյան թաղամասի 4-րդ փողոցի՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան 4-րդ փողոցի 3-րդ նրբանցք), Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքների, Շահումյան 6-րդ փողոցի թվով 6 տնատիրությունների, «Եռաբլուր» պանթեոնի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, Ոստիկանության կրթահամալիրի, նախկին Կառավարական ընդունելությունների տան, «Ոսկե համբյուր» եւ «Ուրարտու» ռեստորանային համալիրների, &la quo;Արարատ Մոթորս», «Աուդի» եւ «Տոյոտա» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման, հեծանվահրապարակի, Իսակովի 22' Հողագիտության ինստիտուտի, Իսակովի 24' «Փորձագիտական կենտրոն» ՊՕԱԿ-ի, Իսակովի 48/2' «Գունավոր» տպարանի և ՊՆ լաբորատորիայի ջրամատակարարումը: