«Ես մասոն չեմ և որևէ մեկի թույլ չեմ տա իմ մասին վայրահաչել». Գայանե Փայտյան
Բլոգոսֆերա«Հ2» հեռուստաալիքի հաղորդավարուհի Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հերքում է տեղեկությունը, թե ինքը մասոն է.
«Այսօր կոլեգաներիցս մեկը տեղեկացրեց, որ ինչ-որ կայքիկ գրել է, թե Գայանե Փայտյանը մասոն է: Ես, իհարկե, հարգում եմ բոլորի ամեն տեսակ ուղղվածությունները, իրավունքները, ազատությունները, բայց միևնույն ժամանակ որևէ մեկի թույլ չեմ տա իմ մասին վայրահաչի: Էդ դուխով տեղյակին պարտադրում եմ նույն դուխով, արդեն մասսայաբար և ոչ միայն իր կայքիկի շրջանակում, ապացույցներ ու փաստեր ներկայացնի իմ մասոն լինելու մասին: Մինչ տկարամիտը կբերի իր փաստարկները, կամ ինձ կգտնի ու կաղաչի, որ այս ամենին լուրջ ընթացք չտամ, տեղեկացնեմ, ասեմ ի գիտություն ու բղավեմ, որ ես մասոն չեմ, չեմ հարում որևէ ոչ կրոնական կամ կրոնական կազմակերպության, Հայ Առաքելական եկեղեցու զավակ եմ ու ապրում եմ մարդկային ու քրիստոնեական գրված ու չգրված օրենքներով»։