ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Էրդողանը շնորհավորել է Պուտինին 

«Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրավախախտումները շարունակվում են». ոստիկանության պարզաբանումը

Իրավունք

ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կողմից ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանի հետ 19.11.2014 թ. առանձնազրույցի արդյունքների մասին www.policemonitoring.org կայքէջում տեղադրված հրապարակման առնչությամբ ոստիկանությունը հայտնում է.

2014թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 8:30-ին, քրեական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.11.2014 թ. որոշման հիման վրա, խուզարկություն կատարելու նպատակով, ոստիկանության Արմավիրի բաժնի 7 ծառայողներ, որոնցից 3-ը՝ համազգեստով, այցելել են Դավիթ Հարությունյանի տուն: Տան դռան մոտ հանդիպել են երկու ճամպրուկներ ձեռքերին դուրս եկող Դ. Հարությունյանին, ով նկատելով ոստիկանության համազգեստով առջևից իրեն մոտեցող ՀՈԲ տեսուչ Կ. Հակոբյանին, ճամպրուկները ձեռքից գցելով՝ ոտքով ու գլխով ուժգին հարվածել է նրա որովայնին ու գլխին:

Այնուհետև խոհանոցից վերցրած դանակով հարվածել է ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Կ. Թարվերդյանի ձեռքին՝ տալով հայհոյանքներ: Ոստիկանության ծառայողները, կիրառելով ձեռնամարտի հնարքներ, Դ.Հարությունյանին վնասազերծել և ժամը 8.50-ին, երեք ոստիկանների ուղեկցությամբ, բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին: Ոստիկանության մյուս ծառայողները ընթերակաների և Դ. Հարությունյանի ծնողների ներկայությամբ կատարել են բնակարանի խուզարկություն: Վնասվածք ստացած Կ. Հակոբյանը և Կ. Թարվերդյանը նույն օրը դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ձախից» և «ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»:

Նույն օրը՝ ժամը 11.25-ին, նյութերը և Դ.Հարությունյանը ներկայացվել են քննիչին: 17.11.2014 թ. դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը, ժամը 18.55-ին, Դ. Հարությունյանը ձերբակալվել է և ժամը 19.20-ին ընդունվել ՁՊՎ: Ժամը 19:30-ին Դ. Հարությունյանը դուրս է բերվել խցից դեպի բուժկետ, հրավիրվել է շտապօգնության անձնակազմ, ենթարկվել է բուժզննության, որի ընթացքում նրա մարմնի վրա հայտնաբերվել են աջ այտի շրջանի փափուկ հյուսվածքների սարջարդ և աջ ոտքի սրունքի կողային քերծվածք:

«Ձերբակալված անձանց բուժզննության կամ բուժօգնության» գրանցամատյանում բժիշկ Գալստյանի կողմից կատարված գրառման համաձայն՝ Դ. Հարությունյանը բուժզննության ընթացքում բանավոր հայտարարել է, որ «մարմնական վնասվածքը ստացել է ձերբակալման ընթացքում ոստիկանության դիմադրության ժամանակ»: Դ. Հարությունյանի վնասվածքների մասին նույն օրը իրազեկվել են նախաքննություն կատարող մարմինը և Արմավիրի մարզի դատախազը:

Նոյեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, ձերբակալված Դ. Հարությունյանը հրաժարվել է իրեն հասանելիք սննդից և ջրից՝ հայտարարելով հացադուլի և ջրադուլի մասին: Նրանից ընդունվել է դիմում, որը գրանցվել է ոստիկանության Արմավիրի բաժնում: Այդ մասին իրազեկվել են հսկող դատախազը, քրեական վարույթն իրականացնող մարմինը և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմինը, իսկ հացադուլի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն:

Նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանությունում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը այցելել է ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանին և նրա հետ առանձնազրույցի արդյունքները հրապարակել www.policemonitoring.org կայքէջում, ըստ որի՝ Դ.Հարությունյանը ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու պահից 17.11.2014 թ. ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլի և ջրադուլի մասին, որպես պատճառ դիտորդներին հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ և պահանջել է անհապաղ ազատ արձակել ու պատժել իրեն ծեծի ենթարկած ոստիկանին, ում անունը չգիտի, բայց առերեսման դեպքում՝ կճանաչի:

Միաժամանակ դիտորդական խմբի կողմից կայքէջում նշվել է, որ ոստիկանության ծառայողները Դ. Հարությունյանի տուն խուզարկության են գնացել 17.11.2014 թ. ժամը 06.30-ին և առանց ներկայանալու, որ ոստիկաններ են, տուն են ներխուժել 15-20 հոգով՝ քաղաքացիական հագուստով: Հասարակական դիտորդական խմբին Դ. Հարությունյանը հայտնել է նաև, որ ինքը հոգեկան հիվանդ է և ապաքինվելու նպատակով հաճախակի դիմում է բուժօգնության համապատասխան բուժհաստատությունում: Իրականում՝ Դ. Հարությունյանը հացադուլի և ջրադուլի մասին հայտարարել է ոչ թե ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու պահից՝ 17.11.2014թ. ժամը 08.50-ից, այլ նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ից, ինչի վերաբերյալ նրանից ընդունվել է դիմում, այդ մասին իրազեկվել են հսկող դատախազը, քրեական վարույթն իրականացնող մարմինը և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմինը, իսկ հացադուլի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն: Ինչ վերաբերվում է Դ.Հարությունյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չլինելու, իրեն ազատ արձակելու և ոստիկանության ծառայողի կողմից ծեծի ենթարկելու հանգամանքին, ապա դեպքով քննությունն ընթացքի մեջ է:

Խուզարկության նպատակով այցելությունը իրականում կատարվել է ոչ թե 17.11.2014 թ. ժամը 06.30-ին, այլ 08.30-ին: Եղել են ոչ թե 15-20 անձինք, այլ 7-ը, որոնցից 3-ը, ինչպես արդեն նշեցինք, համազգեստով: Հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ նշենք, որ ՁՊՎ ընդունելուց հետո, բուժզննության ժամանակ և դրանից հետո, Դ. Հարությունյանը չի գանգատվել, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և ինքն ապաքինվելու նպատակով բուժօգնության է դիմում որևիցէ հաստատություն: Բացի այդ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նույնպես Դ. Հարությունյանի՝ նման հիվանդությամբ տառապելու մասին նշում, իրազեկում չի կատարվել:

Դ. Հարությունյանի կողմից հացադուլ հայտարարելուց հետո, նրա առողջական վիճակը հսկողության տակ պահելու համար, վերջինս վերցվել է բուժհսկողության տակ, և 11 անգամ հրավիրվել է շտապօգնություն: Դ. Հարությունյանի կողմից ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցուցաբերելու դեպքի հանգամանքները պարզաբանելու նպատակով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում 17.11.2014 թ. նշանակվել է ծառայողական քննություն: - 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ ԱլիևԳորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Տավուշում տեղի ունեցած հանդիպումից․ «Ազատություն» (տեսանյութ)
Ամենադիտված