Մավրիկ Նասիբյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն
ՍպորտՃապոնիայի Նարիտա քաղաքում նոյեմբերի 21-ին մեկնարկեց Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 80 պետության 600 մարզիկ:
Մրցումների առաջին օրը խաղարկվեցին կանանց՝ մարզական, և տղամարդկանց՝ մարզական ու մարտական սամբոյի 3-ական հավաքածու մեդալներ:
Մեր մարզիկներից գերազանց հանդես եկավ արցախցի Մավրիկ Նասիբյանը, ով, հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճեց ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն. տեղեկացնում է sambo.am-ը: