Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա 

Քսանմեկ տարի առաջ Հայաստանն աշխարհին ներկայացրեց իր ազգային արժույթը

Հայաստան

Հայաստանի տարածքում առաջին դրամական միավորները հայտնվել են դեռևս Ք.ա. VI-V դարերում, սակայն դրամը՝ որպես ազգային արժույթ, ընդունվեց միայն անցյալ դարի վերջին: 1993 թվականի նոյեմբերի 22-ին նորանկախ Հայաստանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց դրամը` մեկնարկելով ազգային արժույթի պատմության նորագույն փուլը: Հայկական դրամի պատմության, ազգային արժույթների կարևորության մասին «Արմենպրես»-ը զրուցել է դրամագետ, ՀՀ ԿԲ Դրամաշրջանառության կարգավորման վարչության ներկայացուցիչ Գևորգ Մուղալյանի հետ:

-Թեև Հայաստանի նորագույն արժույթը` դրամը, ընդամենը 21 տարեկան է, սակայն պատմության ընթացքում մենք ունեցել ենք նաև դրամական այլ միավորներ: Ինչպիսի՞ վկայություններ կան դրանց վերաբերյալ:

-Դրամ բառը ծագում է հին հունարենի դրահմա բառից, որը նշանակում էր ափում եղած մետաղ: Հայաստանի տարածքից գտնված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք հիմնականում հին հունական և աքեմենյան դրամներ էին: Սակայն դա դեռ հիմք չէ ասելու, որ մեզ մոտ այն ժամանակաշրջանում դրամաշրջանառություն է եղել:

Ամենահին հայկական դրամները վերագրվում են Քրիստոսից առաջ 3-րդ դարի 2-րդ կեսին, դրանք եղել են Ծոփքի հայոց արքաներ դրամները: Հելլենիստական ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով: Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ, իսկ Արշակունյաց հարստության դրամներ հայտնի չեն: Արշակունյաններից հետո մենք երկար ժամանակ անկախություն չենք ունեցել և հաջորդ դրամները թ ողարկվել են միայն 11-րդ դարում: Այդ շրջանում է ստեղծվել նաև առաջին հայատառ մետաղադրամը: Մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները, որոնք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են: Կիլիկյան պետության թողարկումներից ևս մեզ են հասել տարբեր դրամներ:

Հաջորդ շրջանն արդեն 20-րդ դարին է վերագրվում: Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայսրության կազմից, ստեղծում են անկախ միավորում՝ Անդրկովկասյան կոմիսարիատ անվանումով և որոշում է ընդունվում թողարկել նոր թղթադրամների շարք: 1918 թվականին Հայաստանում շրջանառության մեջ են դրվել Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները:

ԽՍՀՄ թղթադրամների և մետաղադրամների շրջանառությունը Հայաստանի տարածքում շարունակվել է մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը՝ ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելը: Մոտավորապես, 70 տարվա ընթացքում Հայաստանում շրջանառության մեջ են եղել տարբեր թվականների նմուշների և տարբեր տիպերի դրամանիշեր:

-Դրամը շրջանառության մեջ մտավ այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ և փորձում էր դիմակայել հիպերինֆլյացիայի դրսևորումներին:Ի՞նչ նշանակություն ունեցավ ազգային արժույթի ընդունումը մեզ համար:

-Ազգային արժույթի ընդունումից հետո տնտեսությունն աստիճանաբար սկսեց կայունանալ: Բացի այդ, ազգային արժույթն անկախության խորհրդանիշ է: Այսօր կան պետութուններ, որոնք մինչ օրս չեն կարողանում պետականություն ստեղծել, քանի որ չունեն ազգային արժույթ: Դրամը մեզ համար ուներ նաև ճանաչողական նշանակություն: Ինչպես ասում են՝ նոր երկիր ժամանելիս մարդիկ առաջինը ծանոթանում են այդ պետության փողին:

Հայկական դրամն այսօր ունի ավանդույթներ և ճանաչում, ինչը շատ կարևոր է: Կենտրոնական բանկը թողարկում է թղթադրամներ, մետաղադրամներ և հուշադրամներ, որոնք որպես կանոն միայն արծաթից և ոսկուց են, ունենք նաև ներդրումային դրամներ: Ոչ միայն թղթադրամների, այլև հուշադրումների թողարկման հիմնական նպատակն այն է, որ մենք մեր հոգևոր և ազգային արժեքները ներկայացնենք աշխարհին, տարածենք դրանք և ճանաչելի դառնանք:

- Կեղծումներից որքանո՞վ է պաշտպանված հայկական դրամը:

-Մեր թղթադրամները և’ ձևավորմամբ, և’ պաշտապվածությամբ լավագույն թղթադրամների շարքին են դասվում: Այս առումով մենք պարծենալու տեղ ունենք: Եվ եթե շատերը ասում են, որ մոտ ապագայում էլ թղթային կամ մետաղային դրամներ չեն լինի և միայն անկանխիկ վճարումներ կարվեն, ապա փորձագետների մեծ մասի կարծիքով՝ դեռ շատ երկար ժամանակ մեզ դրամներ պետք կլինեն:

-Ինչպիսի՞ն է նորմատիվային դաշտը Հայաստանում , ի՞նչ ընթացակարգ է ենթադրում դրամի թողարկումը:

-Մեզ մոտ միայն պետությունը իրավունք ունի թողարկել դրամ, իսկ պետության կողմից այդ իրավասությունը տրված է միայն ՀՀ կենտրոնական բանկին: Դրամի թողարման որոշումն ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Թողարկման վերաբերյալ տարբեր կենտրոնական բանկեր տարբեր մոտեցումներ ունեն: Որոշ երկրներում դրամական միավորի պատկերումն ու ձևավորումը թողնվում է նկարչի հայեցողությանը: Նրան հանձնարարություն է տրվում և հենց նա էլ մշակում է դրամի նախատիպը: Սակայն այստեղ միայն նկարչական հմտությունները քիչ են, քանի որ թղթադրամի վրա պետք է նաև պաշտպանական հատ վածներ լինեն, իսկ որոշ հատվածներ պետք է զուրկ լինեն պատկերներից:

Մեզ մոտ դրամի թողարկման ընթացակարգն ուրիշ է: Հայաստանում թողարկումը միայն մրցութային կարգով է իրականանում: Առաջին մրցույթը միայն դրամանիշի դիզայնի մրցույթն է, որը հրապարակային լուսաբանվում է, և ցանկացած մասնակից կարող է ներկայացնել իր առաջարկը: Նրանց տարբերակները գալիս են կոդավորված, և ընտրող ժյուրին նախապես չգիտի, թե ովքեր են դրանք ուղարկել: Մրցութային հանձնաժողովն ու գեղարվեստական կոմիտեն իրենց կարծիքն են տալիս, որի հիման վրա էլ էսքիզներն ուղարկվում են խորհրդին, որն էլ որոշում է հաղթողին:

Երկրորդ մրցույթը տպագրության համար է: Որպես կանոն՝ մենք հիմա մրցույթին հրավիրում ենք միայն այն տպագրողներին, ովքեր ունեն փորձ այդ ոլորտում և կազմակերպել են եվրոյի տպագրություն և թողարկում: Այս պահանջը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունում բավականին բարձր են թողարկման պահանջները:

-Եթե խոսենք դրամի գրաֆիկական պատկերի մասին, ինչպե՞ս կբնութագրեք այն:

-Հայկական դրամի գրաֆիկական պատկերը շատ պարզ ձև ունի. «Դ» տառը` երկու գծիկով: Դա շատ երկրներում ընդունված խորհրդանիշ է, և այն հարմար է ճանաչողական իմաստով: Խարհրդանիշի առկայությունն իր դրական կողմերն ունի, քանի որ այն նպաստում է արժույթի ճանաչմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին
Ամենադիտված