Սերխիո Ռամոսը դպրոցն ավարտեց 28 տարեկանում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը 28 տարեկանում ավարտեց դպրոցը:
Ֆուտբոլիստը միջնակարգ կրթությունը կիսատ էր թողել 2004-ին, երբ պայմանագիր էր կնքել «Սևիլիայի» հետ: 10 տարի անց Ռամոսը հանձնել է վերջին քննությունները կենսաբանություն և էկոլոգիա առարկաներից: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստը քննությունները հանձնել է այս տարվա սկզբին:
Մինչ միջնակարգ կրթության դիպլոմ ստանալը, Ռամոսն Իսպանիայի հավաքականի կազմում հասցրել է դառնալ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի երկակի չեմպիոն, «Ռեալի» կազմում հաղթել է Չեպիոնների լիգայում և երեք անգամ էլ չեմպիոն է ճանաչվել Իսպանիայի առաջնությունում: