Ռուսաստանը կնպաստի Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը
ԱշխարհՌուսաստանը մտադիր է առաջ տանել ԵՄ-ի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին` Շվեյցարիայի Բազել քաղաքում:
Լավրովը նշել է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այս շաբաթ Մոսկվա այցի ժամանակ առաջարկել է «երկխոսություն հաստատել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև»:
Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարն «արդեն չի դիտվում որպես էկզոտիկա»: