Սարսափելի սպանությունները համակել են Ադրբեջանը
ԱդրբեջանԱդրբեջանում վերջին օրերին սարսափելի սպանություններ են տեղի ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը, Ադրբեջանի Գորանբոյի շրջանի Գարադաղլը գյուղում սեփական տանը տանջահարությամբ սպանվել են 80-ն անց ամուսիններ՝ Թահիր և Սոնա Մամեդովները: Դեռևս հայ տնի չէ տարեց ամուսինների սպանության պատճառը:
Կայքը հայտնում է, որ նման սարասափելի սպանություն 7 օր առաջ կատարվել էր Գյորանբոյի Սաֆիքուրդ գյուղում: Այդտեղ գազանաբար սպանվել էին մի ընտանիքի 7 անդամներ: Սպանությունը որսորդական հրացանով և նռնակի պայթեցմամբ կատարել էր Ռաֆիգ Հուսեյնովը: Վերջինս հյուր եկել Դիլբեզեր Մամեդավային և սպանել նրա ընտանիքի բոլոր անդամներին: Նոյեմբերի 3-ին նույն գյուղում կախվելով ինքնասպանություն էր գործել Ռաֆիգ Հուսեյնովի եղբայրը՝ Աֆիգ Հուսեյնովը: Այդ տեսարանին ականատես նրա հայրը սրտի կաթավծից տեղում մահացել էր:
Կայքը հայտնում է, որ երկու օր առաջ Բաքվում բանտից դուրս եկած մի դատապարտյալ փողոցի մեջտեղում օրը ցերեկով սպանել էր երկու ամուսինների:
Ադրբեջանական ANSPRESS հեռուստաալիքը հայտնել է, որ Ադրբեջանի Շաքի քաղաքում նյոեմբերի 21-ին քաղաքացի Վյուգար Զամանովը աշակերտների աչքի առաջ կտրել է նրանց ուսուցչուհի և իր նախկին կին Վալիդա Զամանովայի վիզը: Նա մտել է դպրոց և սպանել կնոջը հենց դաս անցկացնելու ժամանակ: Երեխաների ճչոցներից դասարան մտած ուսուցիչներին հաջողվել է հանցագործին թույլ չտալ կտրել կնոջ գլուխը:
Ադրբեջանում ինքնասպանությունների թվի աննախադեպ աճն ու երկիրը համակած սպանությունները դարձել են այդ երկրի խորհդարանում այս շաբաթ անցկացված քննարկումների գլխավոր թեմաներից մեկը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ 2014 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 220 ինքնասպանության դեպք է գրանցվել: