Գերմանիայում ձերբակալել են էլեկտրիկի, ով բունկեր է կառուցել ՌԴ-ի հետ պատերազմի համար
Համաշխարհային ՄամուլԳերմանիայում`Բավարիայի երկրամասի Քելհայմ քաղաքում, բերման են ենթարկել 59-ամյա էլեկտրիկի, ով բունկեր է կառուցել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի համար: Այս մասին հայտնել է lenta.ru-ն`հղում անելով The Local պարբերականին:
Ինչպես հաղորդում է պարբերականը, տղամարդը ապաստան է կառուցել նկուղում, որտեղ պահվում էր մեծ քանակությամբ զենք–զինամթերք:
Նա ձերբակալվել է զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանման համար:
Նշվում է, որ ոստիկանությանը պահանջվել է երեք օր բունկեր հասնելու համար: Այս նպատակով իրավապահները ստիպված էին կոտրել պատերը: