Մեսսին՝ Իսպանիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (տեսանյութեր)
ՍպորտԻսպանական առաջնության 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ:
Հանդիպմանը հեթ-տրիկ է ձևակերպել Լիոնել Մեսսին, ինչի արդյունքում արգենտինացին ճանաչվեց Լա լիայի բոլոր ժամանկների լավագույն ռմբարկու:
Կատալոնացիների առաջատարը 289 խաղում 253 գոլի հեղինակ է դարձել: Նախորդ ռեկորդը պատկանում է Բիլբաոյի «Աթլետիկի» նախկին ֆուտբոլիստ Տելմո Սարային, ով 251 գոլի հեղինակ դարձել էր 278 խաղում: