Երևանի Շահումյան փողոցում հրդեհ է բռնկվել
ԱՐԽԻՎՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 24-ին' ժամը 04.54-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահումյան 5-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին մոտակա խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է 05.14-ին, մարվել՝ 05.3 4-ին: Այրվել են Կ. Թ.-ին պատկանող խորդանոցն ամբողջությամբ (25 քմ), վառելափայտ՝ 10 խմ և ջերմահարվել է թիվ 36 տան տանիքի ծածկը: