ՀԱՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել էլեկտրաէներգիայի մատակարարման կապակցությամբ
ԱշխարհՀարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ) «Էսքոմ» էներգետիկական մենաշնորհատերը նոյեմբերի 24-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել էներգամատակարարման կապակցությամբ՝ արդյունաբերական ընկերություններին և մասնավոր անձանց կոչ անելով նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Էսքոմն» արտակարգ դրություն է հայտարարում և արդյունաբերական ընկերություններին խնդրում է 10 տոկոսով նվազեցնել սպառումը»,- ասված է մենաշնորհատիրոջ հայտարարության մեջ, որն արվել է մայրաքաղաք Պրետորիայի շատ շրջաններում և մյուս քաղաքներում լույսի հովհարային անջատումներից հետո:
«Էսքոմն» սպառողներին կոչ է անում շտապ անջատել ջրատաքացուցիչները և մյուս տնային սարքերը, որպեսզի հնարավոր լինի վերականգնել էլեկտրամատակարարումը»,- հայտարարել է ընկերությունը:
Էլեկտրաէներգիայի պակասի պատճառը եղանակային պայմաններն են և երկու էլեկտրակայանների աշխատանքում ընդհատումներից առաջած կորուստները: Էլեկտրաէներգիայի արտադրումը նվազել է 1700 մեգավատով:
Էլեկտրաէներգիայի պակասը և լույսի հաճախակի անջատումները վաղուց են խնդիր դարձել ՀԱՀ-ի համար: Երկրում ակտիվորեն ընթանում է արեգակնային և հողմային էլեկտրակայանների շինարարություն, սակայն դրանք ի վիճակի չեն արտադրելու բավականաչափ էներգիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: