«Հրապարակ». Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում կթողնի՞ պաշտոնը
Հայկական ՄամուլՔաղաքական շրջանակներում վերջին օրերին լուր է շրջանառվում, որ Գյումրու մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն առաջիկայում կթողնի պաշտոնը: Գրում է «Հրապարակ»-ը:
Ինչո՞ւ, պարոն Ցոլակյան՝ հարցրինք վերջինիս: «Չկա նման բան, սխալ-սուտ բաներ են տարածում. ես շարունակում եմ աշխատել ու չեմ պատրաստվում հրաժարական տալ»: Իսկ ո՞վքեր են, ըստ Ձեզ, այդ լուրը տարածում: «Ես շատ գիտեմ, կարող է ցանկություն ունեցողները. էս էրկու օրը լրագրողներ են զանգում ու հարցնում' ճի՞շտ է, որ ես առողջական խնդիրներ ունեք, ձեզ էլ ասեմ' չունեմ. ես ի՞նչ գիտեմ ում մտքին ինչ կա»:
Քաղաքական կուլիսներում ասվում է, որ Սյունիքի մարզի օրինակով փորձ է արվելու Ձեր մարզը ևս «ամրապնդել» Վարդանիկով' հանրաքվեից և համապետական երկու ընտրություններից առաջ, որպես ամենավատ արդյունքներ ունեցող մարզ: «Ես բան չեմ լսել. ինքս տարիուկես է, ինչ պաշտոնավարում եմ, այդ ընթացքում որևէ ընտրություն չի եղել, այնպես որ, Ձեզանից եմ լսում այդ ամենը»: Իսկ ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները Վարդան Ղուկասյանի հետ: «Սովորական, նորմալ»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: