ԱՄՆ-ում նոր միջադեպը հանգեցրել է զանգվածային ցույցերի (լուսանկարներ)
ԼուսանկարներԱՄՆ-ում զանգվածային հանրահավաքներ են անցկացվում Սեն-Լուի և Ֆերգյուսոն քաղաքներում: Այս մասին հայտնել է kommersant.ru-ն:
Ցույցերի պատճառը մեկ այլ սևամորթ դեռահասի սպանությունն էր, որն իրականացվել էր ոստիկանի կողմից: Ցուցարարները, ովքեր եկել էին ԱՄՆ-ի տարբեր նահանգներից, պահանջել են վերջ տալ ռասայական հիմքերով պայմանավորված հետապնդումներին և սկսել իրավապահ մարմինների գործողությունների հետաքննությունը:
Ոստիկանության կողմից իրականացրած սևամորթ դեռահասի սպանությունը թվով չորրորդ միջադեպն է Միսսուրի նահանգում վերջին երկու ամսվա ընթացքում:
Ֆերգյուսոնում ոստիկանությունը ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազ կիրառելով: Այնտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա, հրկիզել առնվազն մեկ ոստիկանական մեքենա: Դատարանի վճռի դեմ իրենց բողոքն են հայտնել մի շարք հանրահայտ սևամորթ գործիչներ: