Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ 

Շվեդիայում բացվել է Հայաստանի դեսպանությունը

ԱՐԽԻՎ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա մեկնարկել է նոյեմբերի 24-ին: Նույն օրը տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները:

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար' Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով:

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում են եղել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։

Անդրադառնալով հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին' նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ, ինչի համար լուրջ նախադրյալներ կան: Նախարարները համակարծիք են եղել, որ դեսպանությունների բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը:

Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընգծել է. «Այս պահին կարևոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթաժողովից անմիջապես հետո Բաքվի կողմից իրականացված սադրիչ գործողությունների՝ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման և անձնակազմի անդամների զոհվելու հետևանքով»:

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին հրավիրել է այցելել Հայաստան։

Նույն օրը տեղի Ստոկհոլմի պատմական Ազնվականության պալատում՝ Ռիդդարհյուսեթում, տեղի է ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Շվեդիայի կառավարության և արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ռիկսդագի անդամներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիսությանը ելույթներով են հանդես եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի ռազմավարական զարգացման նախարար Քրիստինա Պերսոնը։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը, անդրադառնալով հայ-շվեդական հարաբերությունների անցյալին և ներկային, ասել է.

«Բարձրացնելով Հայաստանի դրոշը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաքում' նշանավորելու հայկական դեսպանության պաշտոնական բացումը, մենք արտահայտում ենք մեր ձգտումը' նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Չնայած այն հանգամանքին, որ հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 22 տարի առաջ, կան բազմաթիվ վկայություններ, որ մեր ժողովուրդները առնչվել են դեռ վաղ միջնադարից: 16-17 դարերում Արևելքը Շվեդիային կապող առևտրական ճանապարհը հայ վաճառականների ակտիվության շնորհիվ հաճախ կոչվել է «Հայկական ճանապարհ»: Շվեդիայի պատմության ընթացքում հայտնի են հայ ծագումով դիվանագետներ, գիտնականներ»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ալմա Յոհանսոնի և շվեդ այլ միսիոներների, որոնք օգնության ձեռք են մեկնել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածներին։ Այս համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ մեր շնորհակալությոÖ �նը հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Ռիկսդագին, 2010թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»։

Նախարար Նալբանդյանը կարևորել է նաև շվեդահայ համայնքի դերակատարությունը՝ որպես Հայաստանը և Շվեդիան կապող օղակ։

Դեսպանության բացման առիթով Ազնվականների միության արխիվից հանդիսությունների սրահում ցուցադրման է ներկայացված եղել ծագումով հայ, շվեդ դիվանագետ Իգնատիուս Մուրադջանյանին 1780թ. ազնվականի տիտղոս շնորհելու Շվեդիայի արքայական հրովարտակը, ինչպես նաև այլ պատմական փաստաթղթեր։

Միջոցառմանը հայ և շվեդ հեղինակների կատարումներով հանդես է եկել հայ երաժիտների լարային քառյակը։

Բացի քաղաքական օրակարգից, նախարար Նալբանդյանի այցը Շվեդիա ներառել է նաև տնտեսական բաղադրիչ։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցավ բանկային, էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, կապի, առողջապահական, պարենի ոլորտները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց պատմել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները, կառավարության կողմից իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերը: Շվեդական գործարար շրջանակների ներկայացուցիչները պատմել են Հայաստանում իրենց ընկերությունների կողմից իրականացվող գործունության և համագործակցության հեռանկարային ծրագրերի մասին։ Քննարկվել են նաև հայ-շվեդական գործարար համաժողովների, ինչպես նաև' տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունները:

Նոյեմբերի 24-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպել է շվեդահայ համայնքի ներկայացուցիչներին: Ջերմ և անմիջական մթնոլորտում կայացած հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական միություն-Հայաստան համագործակցությունը, պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է ՌուսաստանինԱդրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել
Ամենադիտված