«ԱՄՆ-ին և Եվրոպային չի հաջողվի ծնկի բերել Իրանին». Իրանի հոգևոր առաջնորդ
ԱշխարհԱՄՆ-ն և Եվրոպան չեն կարող ծնկի բերել Իրանին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիին:
«ԱՄՆ-ն և եվրոպական երկրները, որոնք վարում են նեո-գաղութային արտաքին քաղաքականություն, չեն կարող ծնկի բերել Իրանին»,- մեջբերել է Ալի Խամենեի խոսքերը ԻՌՆԱ գործակալությունը:
Այդ հայտարարությունն արվել է Վիեննայում ավարտված Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում այդպես էլ չի հաջողվել համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի ապագայի հարցում։