NASA-ն հրապարակել է Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի եռաչափ պատկերը
ԱյլNASA-ն հրապարակել է 67Ռ/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի եռաչափ պատկերը, երկնային մարմնի 3D-տեսանելիացումը հաջողվել է կատարել գիսավորի վրա իջեցված «Ֆիլա» զոնդի լուսանկարներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ին:
Տարածագրական պատկերն ստացվել է երկու պատկերների օգնությամբ, որոնք ստացվել են ROLIS համակարգի միջոցով, երբ «Ֆիլան» եղել է գիսաստղի մակերևույթից երկու մղոնից պակաս հեռավորության վրա:
«Ռոզետա» տիեզերական զոնդի «Ֆիլա» մոդուլը Չուրյումով-Գերասիմենկոյի երեքկիլոմետրանոց միջուկի վրա վայրէջք է կատարել նոյեմբերի 12-ին: Մոդուլի միջոցով գիտնականները պլանավորում են ուսումնասիրել գիսաստղի միջուկի քիմական բաղադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: