Համացանցը պայթեցրած տեսանյութի հայ հերոսին Ադրբեջանը ներկայացրել է որպես ադրբեջանցի. տեսանյութը բացահայտում է Ադրբեջանի սուտը
ԲլոգոսֆերաԶոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համացանցի ռուսական տիրույթը պայթեցրած մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երիտասարդը պաշտպանում է իր ընկերուհուն և երկու հարվածով երկու հոգու տապալում է գետնին: Մեր կոմպլեքսավորված հարևան ադրբեջանը շտապեց տեղեկացնել, իբրև հերոսաբար պաշտպանվող կողմն ադրբեջանցի է, իսկ հարձակվողները, բնականաբար, հայեր են: Իրականում իր ընկերուհուն պաշտպանած երիտասարդը ազգությամբ հայ Զավեն Հովակիմյանն է: Հերոսի մասին ռեպորտաժ է պատրաստել ռուսական գլխավոր հեռուստատեսություններից մեկը»: