Հարավային Կորեան, չնայած պատժամիջոցներին, 500 մլն դոլար է փոխանցել Իրանին նավթի դիմաց
ԱշխարհՀարավային Կորեան Իրանին 500 մլն դոլար է փոխանցել իրանական նավթի մատակարարման համար: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Դա հնարավոր է դարձել Վիեննայում «վեցյակի» և Իրանի միջև միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։
Ըստ այդ համաձայնագրերի՝ բանակցությունները հետաձգվել են յոթ ամսով, և Իրանը ստացել է ամսական 700 մլն դոլարի հասանելիություն իր՝ նախկինում պատժամիջոցների կապակցությամբ սառեցված ակտիվներից։