Հայ խաղաղապահները մեկնում են Լիբանան
ԱՐԽԻՎՄԱԿ-ի ՅՈւՆԻԼԻՖ առաքելությանը մասնակցելու նպատակով Լիբանան մեկնող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը նոյեմբերի 26-ին կմեկնի առաքելության: Ճանապարհման պաշտոնական արարողությանը նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի մասնակցությունը:
Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը բաղկացած կլինի 30 զինծառայողներից և երկու սպաներից: Ֆինանսական հարցերը հոգալու է ՄԱԿ-ը: Հայ զինծառայողների բուժման ծախսերը հոգալու է իտալական կողմը' տեղի իտալական բուժսպասարկման կետերում, իսկ եթե տեղում հնարավոր չէ կազմակերպել բուժումը, ապա այդ դեպքում ծախսերը հոգում է հայկական կողմը: Իտալական կողմը նաև անվճար հոգալու է հայ զինծառայողների որևէ վայր տեղափոխելու և հետդարձի ծախսերը:
Հայ խաղաղապահները ներկայում առաքելություն են իրականացնում նաեւ Աֆղանստանում եւ Կոսովոյում: