Գորիս-Սիսիան ճանապարհին «Տոյոտա Պռադո»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից
Արտակարգ ՊատահարՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 26-ին' ժամը 12.58-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գորիս հատվածի 228-րդ կմ-ում«Տոյոտա Պռադո» մակնիշի 500RR51 պ/h ավտոմեքենան (վարորդ' Հ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտի քարերին. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: