Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանը համարում է բրիտանական նավթագազային ընկերության գաղութի վերածված երկիր
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանը վերածվել է BP (մինչև 2001թ. մայիսը' British Petroleum) բրիտանական նավթագազային ընկերության գաղութի: Լրագրողների հետ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: «Մեծ Բրիտանիան Ադրբեջանում մեծ շահեր է հետապնդում և չի կարող թույլ տալ շփման գծում իրավիճակի այնպիսի լարում, որը կհանգեցնի պատերազմի վերսկսման. դրա ընթացքում կարող են վնասվել ընկերության նավթատար խողովակները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա և հավելեց, որ Արևմուտքն Ադրբեջանին և Թուրքիային դիտարկում է իբրև ռեսուրսների տարանցիկ ճանապարհ՝ անտեսելով Ռուսասատանի Դաշնությունը, որը կարող է լինել շատ ավելի վստահելի գործընկեր, քան վերը նշված երկրները։
BP բրիտանական նավթագազային ընկերությունը Բաքվում իր գրասենյակը բացել է 1992թ.-ին, իսկ երկու տարի անց՝ 1994թ.-ին BP-ն և նավթային ընկերությունների միջազգային կոնսորցիումը խոշոր պայմանագիր ստորագրեցին Ադրբեջանի կառավարության հետ։