ՖԻՖԱ. տարվա լավագույն պաշտպանների թեկնածուները
ՍպորտՖԻՖԱ-ն և FIFPro-ն ներկայացրել են տարվա լավագույն պաշպանների 20 հավակնորդներին:
Լավագույն 4 ֆուտբոլիստների թվում կարող են լինել հետևյալ թեկնածուները.
Դավիդ Ալբան, Ժերոմ Բոատենգը, Ֆիլիպ Լամը (բոլորը` «Բավարիա»), Մատս Հումելսը («Բորուսիա» Դորտմունդ), Դավիդ Լուիսը, Տիագո Սիլվան (երկուսն էլ ՊՍԺ), Դիեգո Գոդինը («Ատլետիկո»), Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը, Դանիել Կարվախալը, Պեպեն, Մարսելոն (բոլորը` «Ռեալ»), Բրանիսլավ Իվանովիչը, Ֆիլիպե Լուիսը (երկուսն էլ «Չելսի»), Խորդի Ալբան, Դանի Ալվեշը, Խավյեր Մասկերանոն, Խերարդ Պիկեն (բոլորը՝ «Բարսելոնա»), Վենսան Կոմպանին, Պաբլո Սաբալետան ( երկուսն էլ «Մանչեսթեր Սիթի»):
Հաղթող թեկնածուները կընդգրկվեն տարվա խորհրդանշական հավաքականում: