Կոբզոնը հրաժարվում է «Ուկրաինայի Ժողովրդական արտիստ» կոչումից
ՀասարակությունՌԴ Պետդումայի պատգամավոր ժողովրդական երգիչ Իոսիֆ Կոբզոնը հրաժարվում է «Ուկրաինայի Ժողովրդական արտիստ» կոչումից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Այո, ես հրաժարվում եմ, որովհետև ինձ համար հայրենիք հասկացությունը գոյություն ունի իր լավագույն իմաստով, այլ ոչ թե հայրենիք, որը գրավվել է հեղաշրջման արդյունքում, որը ղեկավարում են ամերիկացիներն ու խամաճիկ Պորոշենկոն», - ասել է Կոբզոնը:
Հոկտեմբերի վերջին Իոսիֆ Կոբզոնը ապօրինաբար հատել է Ուկրաինայի սահմանը և համերգ է ունեցել Դոնեցկի անջատողականների համար, որտեղ դուետով երգել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի հետ: