Միասնական տարածության տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործադիրը 119,5 մլն դրամ է հատկացրել
ՏնտեսությունԿառավարությունն այսօրվա նիստում 119,5 մլն դրամ հատկացրեց Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծմանը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀի անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ որպես լիազոր օպերատոր, պետք է իրականացվեն մի շարք աշխատանքներ և ձեռքբերվեն համապատասխան ծրագրային լուծումներ և սարքավորումներ: