Ռուսաստանի պետդումայում առաջարկում են վարորդական իրավունք տալ 16 տարեկանից
ԱշխարհՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Սմոլինն առաջարկել է օրենսդրորեն սահմանել, որ երիտասարդական վարորդական իրավունք տրամադրվի 16 տարեկանից՝ ավտոդպրոցն ավարտելու պայմանով: Այս մասին գրել է «Իզվեստիան»:
Փաստաթուղթը, սակայն, հնարավորություն կտա մարդատար մեքենաներ վարել նվազագույնը 3 տարի մեծ վարորդի ուղեկցությամբ: Նաև անչափահասներին կարգելվի երթևեկել դաշնության մայրուղիներով:
«Նման վարորդական իրավունքներ գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ում և այժմ էլ գոյություն ունեն ժամանակակից Գերմանիայում: Օրինագծի գաղափարը հին է»,- ասել է Սմոլինը:
Պատգամավորը նշել է, որ օրինագծում ներկայացվելու է ուղեկցող վարորդի պատասխանատվությունը։