Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները պատմության մեջ առաջին անգամ խմբովին են երդում տվել
ԱշխարհՈւկրաինայի նոր ութերորդ գումարման Գերագույն ռադայի պատգամավորները բոլորը միասին են երդում տվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նրանք խմբովի կրկնել են երդման խոսքերը գործող խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ, ով տեքստն ընթերցել է խորհրդարանի հարթակից:
Դրանից հետո նա խնդրել է խորհրդարանականներին իրենց ստորագրությունները դնել երդման տեքստի տակ:
Այդ արարողության ավարտին Վերյովկիի անվան ժողովրդական երգչախումբը կատարել է «Ուկրաինայի համար աղոթք»-ը»: