Արթուր Եդիգարյանը լքեց «Կայրաթը»
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը լքեց «Կայրաթը»:
Ինչպես տեղեկացնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը, կողմերի միջև պայմանագիրը խզվել է երկողմ համաձայնությամբ:
Եդիգարյանը ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման և մեկ անգամ էլ արդյունավետ հարված է կատարել:
Ակումբի պաշտոնական կայքը շնորհակալություն է հայտնել կիսապաշտպանին ակումբում մեծ ներդրման համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: