Ադրբեջանում հերթական հիստերիան է... այժմ էլ հայկական լավաշի շուրջ
ԱդրբեջանՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցուցակում լավաշի՝ որպես հայկական ավանդական հացի ներառումը հերթական հիստերիան է առաջացրել հարևան արհեստածին Ադրբեջան կոչված երկրում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի քանի օր առաջ Թուրքիայի և Ադրբեջանի մշակույթի նախարարները ձեն ձենի տված իրենց ժողովուրդներին «հավաստիացնում էին», որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մոտ ժամանակում լավաշը կգրանցի որպես «թուրք-ադրբեջանական ժառանգություն»: Սակայն, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում լավաշը հայկական հացատեսակ գրանցվելուց հետո, թուրքերն այն ընդունեցին որպես օրինաչափություն, ադրբեջանական ԶԼՄ-ները դեռևս շարունակում են «հավատացնել» իրենց ժողովրդին, թե նման բան չկա: Ավելին, Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հանդիսավորությամբ զեկուցել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում իրենց «հաջողվել է կանխել» լավաշը որպես հայկական մշակութային ժառանգություն գրանցելը:
Ադրբեջանում ԶԼՄ-ների բարձրացրած հիստերիան ուղղվել է սեփական իշխանությունների քննադատությանն առ այն, որ նրանք չեն կարողացել «դա անել հայերից շուտ»:
Ինքնության թերարժեքությունից և բնիկ համարվելու անհագ ցանկությունից զոմբիացված՝ իրենց «ադրբեջանցի» համարող կովկասյան թաթարները, որոնք 10-րդ դարում Հարավային Կովկասով անցած թաթար-մոնղոլական ցեղերի անզօր մնացորդներն են, բնական է, որ չեն կարող հայկական լավաշի, դուդուկի և «Սասունցի Դավիթ» էպոսի և ուրիշ շատ նման մշակութային ժառանգություն ունենալ, իսկ այն, ինչ այսօր նրանք փորձում են ներկայացնել որպես իրենցը, դա կովկասյան բնիկ ժողովուրդներից նրանց յուրացրածն է:
Ոչ մշակութային ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն Փարիզում անցկացրած նիստում որոշել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումը Հայաստանում» հայտը մտցնել մշակութային ժառանգության ցուցակի մեջ: