Վրաստանի վարչապետը պաշտպանության նախարարի նոր տեղակալներ է նշանակել
ԱշխարհՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 27-ին հրամանագրեր է ստորագրել Գոչա Ռատիանիին` երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ Լևան Գիրսիաշվիլիին՝ տեղակալ նշանակելու մասին: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն:
Վրաստանի պաշտպանության նախարարությունում պաշտոնները թափուր էր մնացել այն բանից հետո, երբ կառավարության ղեկավարը նոյեմբերի 4-ին պաշտոնանկ է արել Ալասանիային, այնուհետև նրա բոլոր տեղակալներին:
Ալասանիայի փոխարեն նշանակվեց Մինդիա Ջանելիձեն, որը մինչ այդ Հանրային անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղարն էր: