Սաակաշվիլիին մեղադրվում է բանկիր Գիրգվլիանիի սպանության գործով
ԱշխարհՎրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է ներկայացրել 2006թ. տեղի ունեցած բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչությունը «Սաակաշվիլիի մեղավորության վերաբերյալ որոշում է կայացրել»,- ասվում է դատախազության հայտարարությունում։
«Գիրգվլիանիի սպանության հանգամանքների հետաքննության արդյունքում, որն անցկացրել է Գլխավոր դատախազությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջարկների հիման վրա, որոշվել է, որ գործը կապված է համակարգային հանցագործության հետ»,- նշվում է փաստաթղթում։