Գերագույն ռադան հաստատել է Յացենյուկի թեկնածությունը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում
ԱշխարհՈւկրաինայի Գերագույն ռադան Արսենի Յացենյուկին նշանակել է հանրապետության վարչապետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը պաշտպանել է 341 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում:
Օրենքի համաձայն՝ կոալիցիան Ռադայում ձևավորում է կառավարության կազմը և նախագահին առաջարկում վարչապետի պաշտոնի թեկնածուին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ Յացենյուկի թեկնածությունն առաջադրել էր նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնի համար: Նախագահը նաև կոչ էր արել Ռադային՝ մինչև դեկտեմբերի 1-ը կազմել նախարարների նոր կաբինետ:
Գերագույն ռադան, որն ընտրվել է հոկտեմբերի 26-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, նոյեմբերի 27-ին ձեռնամուխ է եղել աշխատանքի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: