Վրաստանի խորհրդարանը աջակցել է ՆԳՆ-ի գաղտնալսելու իրավունքին
ԱշխարհՎրաստանի խորհրդարանը երկար վեճերից հետո, հինգշաբթի ուշ երեկոյան, առաջին ընթերցմամբ ընդունել է գաղտնալսումների մասին օրինագիծը, որը ՆԳՆ-ին իրավունք է տալիս պահպանել անձնական տվյալների հասանելիությունը: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն:
Այս կերպ պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել, այսպես կոչված, երկու բանալիների համակարգին. դրանցից մեկը լինելու է անձնական տվյալները պահպանող տեսուչի, իսկ մյուսը՝ ՆԳՆ-ի մոտ:
Օրենսդրական փաթեթի հեղինակները, որն աջակցել է կառավարությունը, խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան, պատգամավոր Գեդևան Պոպհաձեն և պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին են:
Ընդ որում չի ընդունվել խորհրդարանի իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի օրինագիծը, որը նախատեսում էր անկախ մեկ բանալու համակարգ՝ հաղորդակցության ազգային հանձնաժողովի մոտ: