Էբոլա համաճարակից 340 բուժաշխատող է մահացել
ԱշխարհԷբոլա համաճարակից մահացած բուժաշխատողների թիվը հասել է 340-ի, վարակվել է ևս 250-ը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսպոտրեբնադզորին:
«Մահացության ցուցանիշը կազմում է 35.7%: Վարակման դեպքեր են գրանցվում նաև բուժանձնակազմի շարքում: Էբոլա տենդից տուժել է 592 բուժաշխատող, նրանցից 340-ը մահացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոյեմբերի 23-ի տվյալների՝ Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է 5689-ի, ընդամենը գրանցվել է 15 հազար 935 վարակման դեպք: Տուժածների մեծ մասը բաժին է ընկնում աֆրիկյան երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին: