Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
ԱշխարհՄոլդովայում այսօր մեկնարկել են երկրի խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրի Չոկանիին:
Տեղի ժամանակով ժամը 07։00-ին բացվել են մոտ 2000 ընտրատեղամասեր։
Քվեարկությունը կավարտվի տեղի ժամանակով 21։00-ին։
Առաջին նախնական արդյունքները կհայտարարվեն քվեարկության ավարտից արդեն մեկ ժամ անց։