Ուրուգվայի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կոալիցիայի ներկայացուցիչը
ԱշխարհՈւրուգվայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթել է 74-ամյա Տաբարե Վասկեսը՝ իշխող ձախակողմյան ուժերի կոալիցիայի ներկայացուցիչը: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նրա մրցակից՝ աջակենտրոն ընդդիմությունից թեկնածու 41-ամյա Լուիս Լակալյե Պոուն ընդունել է իր պարտությունը, երբ էքզիթ-փոլի 3 ոչ պաշտոնական օպերատորները հայտարարել են, որ Վասկեսը հավաքել է ձայների ավելի քան 53%-ը, իսկ Պոուն՝ միայն 41%:
Իշխող «Լայն ճակատ» կոալիցիան գտնվում է իշխանությունում 2005-ից, երբ Վասկեսն առաջին անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը: