ԵԱՀԿ-ն 2016-ին կգլխավորի Գերմանիան
Աշխարհ2016 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կգլխավորի Գերմանիան: Այս մասին հայտնել է unian.net-ը՝ վկայակոչելով Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:
Նրա խոսքով՝ 2015-ից ԵԱՀԿ-ն կգլխավորի Սերբիան, որից հետո 2016-ին՝ Գերմանիան։
Շտայնմայերի նշել է, որ չնայած նրան, որ ուկրաինական հակամարտությունը սպառնում է վերածվել միջազգային «ռազմական հակամարտության» և հանգեցնել «Եվրոպայի պառակտման», առանց ԵԱՀԿ-ի ջանքերի հնարավոր չէր լինի Մինսկում համաձայնությունների հասնել։