Հալեպում 85 զինյալ հանձնվել է իշխանություններին
Մերձավոր ԱրևելքՀալեպում 85 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք պարտավորվել են չկատարել քայլեր, որոնք ուղղված լինեն հայրենիքի և հայրենակիցների անվտանգության դեմ: Հալեպի մարզպետ Մուհամմադ Մարուան Օլաբին հաստատել է, որ կառավարությունն ընդունում է իր բոլոր զավակներին, որոնք վերադառնում են դեպի ճիշտ ուղի: Ապա նա կոչ է արել մյուսներին նույնպես հետևել նրանց քայլին:
Հալեպի «Բաաս» կուսակցության քարտուղար Ահմադ Սալեհ Իբրահիմը նշել է, որ հայրենիքը կարիք ունի համախմբման, որպեսզի հայրենասերները պաշտպանեն նրան բոլոր թշնամիներից և ահաբեկիչներից և համատեղ աշխատանքով վերացնեն ահաբեկչությունը:
Նախորդ ամսում ևս 158 զինյալ նույնպես հանձնվել է իշխանություններին:
Ավելի վաղ Դամասկոսի գյուղերում, Հոմսում, Համայում, Դեր Զորում և Իդլիբում 60 զինյալ վայր է դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: