Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց 

Հայկական դրամի արժեզրկումը կապված չէ ԵՏՄ-ին անդամակցությամբ. Սերժ Սարգսյան

Տնտեսություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում.

«Հարգելի՛ գործարարներ գործատուներ և հյուրեր,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում և հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումներն ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման և առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը:

Այսօրվա ելույթս կբաժանեմ 3 մասի. ելույթի առաջին մասում կխոսեմ մինչ այսօր Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների մասին, զուգահեռներ կանցկացնեմ այսօրվա և տնտեսական զարգացման մեր անցած ճանապարհի ժամանակահատվածների հետ: Երկրորդ կանդրադառնամ առկա տնտեսական մարտահրավերներին և այն օբյեկտիվ իրականությանը, որում Հայաստանը հայտնվել է՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսության միտումները: Երրորդ մասում կխոսեմ ապագա հեռանկարների և մեր անելիքների մասին:

Եվ այսպես, ինչպիսի զարգացումներ է ապրել մեր երկիրը և որտեղ է գտնվում այսօր: Այս համատեքստում կարելի է խոսել երկու խումբ ցուցանիշների մասին. առաջին խումբը տնտեսության զարգացվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներն են և երկրորդ խումբը՝ կյանքի որակը բնութագրող սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

Նախ' խոսենք տնտեսական զարգացումների մասին. գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման պատմության ընթացքում անցնում է տնտեսական փոխարկումների փուլերով: Ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետների՝ աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են զար-գացման 5 փուլերում գտնվող երկրների խմբերի, ընդ որում 3 փուլեր համարվում են հիմնական, իսկ 2 փուլ՝ մեկ հիմնական փուլից մյուսին անցնելու միջանկյալ փուլեր: Տնտեսական զարգացման առաջնային հիմնական փուլը էժան ռեսուրսների վրա հիմնված տնտեսությունն է, որին ներհատուկ է էժան և ցածրորակ աշխատուժի օգտագործմամբ վերջնական արդյունքի ստեղծումը, իսկ միջազգային շուկաներում այսպիսի երկրները մրցունակ են լինում հիմնականում հումքի արտահանմամբ: Այս տիպի երկրների տնտեսություններին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումների նկատմամբ թույլ դիմադրողականությունը, քանի որ տնտեսության հենքերը լինում են ոչ ամուր, ընդհանուր ռեսուրսների արտադրողականությունը ցածր և էապես կախված հումքի միջազգային գների վայրիվերումներից:

Տնտեսական զարգացման հաջորդ հիմնական փուլը արտադրական ռեսուրսների արդյունավետությամբ առաջ մղվող տնտեսություններն են: Այս տիպի երկրներին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումներին դիմակայելու հարաբերականորեն ավելի բարձր կարողությունը, քանի որ ունենում են ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն և արտահանում, արտադրական գործոնների հարաբերականորեն ավելի բարձր արտադրողականությունը և օգտագործման արդյունավետությունը, միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների տատանումներից համեմատաբար քիչ կախվածությունը:

Տնտեսական զարգացման վերջին փուլը, որին ձգտում են բոլոր զարգացող երկրները, այդ թվում նաև Հայաստանը, նորարարությամբ առաջմղվող գիտելիքահենք տնտեսություններն են, որոնց ներհատուկ է համաշխարհային շուկաներում բարձր մրցունակությունը, տնտեսական ուժեղ հենքերը և արտադրական գործոնների բարձր արտադրողականությունը: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած երկրի համար բոլոր փուլերով անցումն անխուսափելի է, և հնարավոր չէ անմիջապես ցատկել առաջին փուլից երրորդ փուլ կամ երկրորդ փուլից՝ չորրորդ փուլ: Սակայն հնարավոր է այս փուլերով արագ անցնել, եթե երկիրը ճիշտ տնտեսական քաղաքականության թիրախներ է սահմանում, ընտրում համապատասխան մարտավարություն և դրանց իրագործման գործում ագրեսիվ տնտեսական բարեփոխումներ իրականացնում: Սա է տնտեսական զարգացման ճիշտ բանաձևը, և սա է ընտրված որպես մեր տնտեսության քաղաքականության հենք:

Տնտեսական փոխարկերպումներով անխուսափելիորեն շարժվել է նաև մեր տնտեսությունը. Համաշխարհային մրցունակության համաժողովն այս տարվա իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանը հաղթահարել է արդեն տնտեսական զարգացման առաջին երկու փուլերը և դասվել երրորդ փուլի՝ արտադրական ռեսուրսների արդյունավետության վրա հիմնված տնտեսություն ունեցող երկրների շարքին: Դա նշանակում է, որ համաշխարհային նոր շուկաներ գրավելու տեսանկյունից Հայաստանն արդեն մրցելու է ավելի արտադրողական և մրցունակ այս խմբի երկրների հետ: Իհարկե, սա կարևոր գնահատական է Հայաստանի տնտեսությանը և տեղափոխում է մեզ տնտեսական զարգացման նոր որակական հարթություն: Սակայն մյուս կողմից սա պարտադրող է, քանի որ հետագայում մրցունակ մնալու և տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է հիմնվի առավել արդյունավետ արտադրական գործընթացների կազմակերպման և առավել բարձրորակ արտադրանքի թողարկման վրա: Կարծում եմ՝ սա կարևոր է ընկալելու ոչ միայն գործարար աշխարհի համար, այլ նաև տնտեսական քաղաքականության իրականացման պատասխանատուների համար, որոնք պետք է ապահովեն համապատասխան բարենպաստ տնտեսական միջավայրը՝ շարժառիթներ ստեղծելու գործարարների մոտ պարբերաբար նոր ներդրումներ կատարելու և թարմացնելու արտադրական հզորությունները: Դա անհրաժեշտ է տնտեսվարողներին, որպեսզի ոչ միայն արդյունավետ դիմակայեն արտաքին մրցակիցներին, այլ նաև նոր շուկաներ գրավեն կամ ամրացնեն իրենց դիրքերն առկա շուկաներում:

Հայաստանի տնտեսական զարգացման փուլային գործընթացները բացատրվում են նաև թվերով, որոնցից մի քանիսին հիմա կանդրադառնամ: Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման առաջին փուլում: Այդ ժամանակահատվածում տնտեսության բնութագրականներն էին աշխատավարձերի ցածր մակարդակը, որն, ի դեպ, արտացոլում էր աշխատուժի արտադրողականության ցածր մակարդակը, ոչ բարդ արտադրատեսակների արտադրությունը և այդ պատճառով արտաքին աշխարհի շուկաներ գրավելու թույլ կարողությունը, ներմուծման բարձր կշիռը ՀՆԱ-ի մեջ, փոքր արտահանման ծավալները: 1995թ-ին տնտեսության միջին աշխատավարձը կազմում էր ընդամենը $17.5: 1995թ-ին կարողացել ենք արտաքին աշխարհին մատակարարել շուրջ $303.6 մլն ապրանք և ծառայություն: Ընթացիկ հաշվի պակասուրդը նույն տարում եղել է ՀՆԱ շուրջ 17.2%-ը՝ հետագա մի քանի տարիներին շարունակելով աճել, ինչը նշանակում էր, որ մենք զգալի չափով մեր սպառումը բավարարում էինք արտաքին աշխարհի խնայողությունների օգտագործման հաշվին: Հարկերը կարողանում էինք հավաքել ՀՆԱ 8.2%-ի չափով, և Հայաստանն ուներ մոտավորապես 270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջե: Ֆինանսական հատվածն ի զորու էր տնտեսությանը մատակարարել սահմանափակ թվով ծառայություններ, ինչը վկայում է տնտեսության 6.1% դրամայնացման ցուցանիշը, և այս թվերը կարելի է շարունակել:

Տնտեսական զարգացման երկրորդ-անցումային փուլը Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է հազարամյակի սկզբներից: Համաշխարհային բարձր տնտեսական աճի միջավայրում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը, հանքահումքային ապրանքների միջազգային գների աճի հաշվին արտահանումը և արտասահմանում ապրող և աշխատող մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումների աճող ծավալներն այն գործոններն էին, որ ապահովում էին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը: Այդ պայմաններում արդեն 2005 թվականին Հայաստանն ուներ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարանոց պետական բյուջե, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 17.0%-ի պայմաններում: Այդուհանդերձ տնտեսության կառուցվածքում սկսեց նկատվել ոչ արտահանելի հատվածի դերի ավելացում, որը շարունակվեց նաև հաջորդ տարիներին. հետագայում, օրինակ, շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասավ ընդհուպ 25.3%: Նման իրողությունների պայմաններում ՀՆԱ-ի մեջ արտահանման արդեն իսկ ձևավորված փոքր կշիռը՝ 15.1%, ազդակ էր, որ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խորը տեղաշարժերի և արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունների աճի կարիք ունի:

2009 թվականի տնտեսական ճգնաժամն ի ցույց դրեց տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացման, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում աճի խթանման և արտահանմամբ ուղղորդված տնտեսական աճ ունենալու անհրաժեշտությունը: Դա կնվազեցներ մեր տնտեսության խոցելիության աստիճանը համաշխարհային տնտեսական ցնցումներից և կտեղափոխեր մեր տնտեսությունը զարգացման նոր որակական փուլ: Այս սկզբունքը դարձավ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմնաքարը, իսկ բիզնես միջավայրի բարելավումը և երկրի մրցունակության բարձրացումը՝ նպատակներին հասնելու միջոցներ:

Այսօր, եթե վերլուծենք տնտեսական կառուցվածքը բնութագրող ցուցանիշների միտումները, ապա պետք է փաստենք, որ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն աստիճանաբար վերականգնեցին իրենց դերը տնտեսության կառուցվածքում, իսկ դրան զուգահեռ նաև արտահանելի հատվածը սպասարկող ծառայությունների կայուն աճ արձանագրվեց: Այս տարվա արդյունքներով էլ պարզ կլինի, որ դիտարկված միտումները շարունակվում են. գնահատվում է, որ գյուղատնտեսության և արդյունաբերության ընդհանուր կշիռը ՀՆԱ-ում կկազմի 37.0%, իսկ ծառայություններն առանց առևտրի կհասնի ՀՆԱ շուրջ 32.0%-ի, փաստելով որ տնտեսական աճի ստեղծման շարժիչ ուժն աստիճանաբար տեղափոխվում է տնտեսության ավելի արտադրողական՝ արտահանելի հատված: Զուգահեռաբար ֆինանսական համակարգն ընդլայնել է տնտեսությանը մատակարարվող ծառայությունների ծավալը, որի պարագայում մոտ կրկնակի աճ է արձանագրվել տնտեսության դրամայնացման ցուցանիշում 2014թ-ի գնահատականի համաձայն հասնելով շուրջ 38.0%:

Արդյունքում 2014թ-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն ունակ է հավաքագրել ՀՆԱ-ի ավելի քանի 23 տոկոս հարկեր, իսկ բյուջեն մոտենում է 3.0 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանին:

Իհարկե, դեռևս ձեռք բերված ցուցանիշների մակարդակը բավարար չէ խոսելու լիարժեք բարձր դիմադրողականություն ունեցող տնտեսության մասին, սակայն շատ կարևոր է այս միտումների հետագա շարունակականությունը:

Հայաստանի տնտեսության վերոնշյալ փուլային զարգացումներում ականատես էինք լինում նաև դրական շատ փոփոխությունների երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում: Այս տեսանկյունից Հայաստանի առաջընթացը փաստող ցուցանիշներից է գնողունակության համարժեքով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, որն ավելի ճշգրիտ և արդարացի ցուցանիշ է, քան մեկ շնչի հաշվով անվանական դոլարային ՀՆԱ-ն, քանի որ հաշվի է առնում նաև մեր և գործընկեր երկրների գնաճերի տարբերությունները: Ըստ ԱՄՀ համաշխարհային տնտեսական հեռանկարների տեղեկատվական աղբյուրի՝ Հայաստանի միավոր շնչին բաժին ընկնող գնողունակության համարժեքով ճշգրտված ՀՆԱ-ն 1995թ-ին կազմել է $1,391, 2005թ-ին՝ $4417.3 իսկ 2013թ-ին $7,034: Նույնանման դինամիկա ունենք նաև մեր տնտեսության միջին իրական աշխատավարձերի հատվածում: 2014թ-ի վերջին տնտեսության միջին աշխատավարձերը 1995թ-ի ցուցանիշի համեմատ իրական արտահայտությամբ գնահատվում է, որ կաճի 5.6 անգամ, իսկ 2005թ-ի նկատմամբ շուրջ 55.0%-ով: Մեկ ցուցանիշ ևս կարևոր է, որ լավ բնորոշում է երկրների փուլային զարգացումները, դա գործազրկության ցուցանիշն է . սովորաբար տնտեսական զարգացման առաջին փուլում երկրներին բնորոշ է լինում բարձր գործազրկությունը, քանի որ աշխատանքի ցածր արտադրողականությամբ աշխատուժը դժվարությամբ է աշխատանք գտնում, իսկ տնտեսության այն ճյուղերը, որտեղ չի պահանջվում որակ-յալ աշխատուժ, հագեցված է լինում: Տնտեսության փուլային տեղաշարժերին զուգահեռ մեզ մոտ ևս այս միտումը նկատվել է. գործազրկությունը հազարամյակի սկզբին (2001թ-ին) կազմել է 38.2%, 2005թ-ին՝ 31.2%, իսկ 2014թ-ին այն կգտնվի 16.0% շրջանակներում:

Եթե ամփոփենք առաջին մասում ներկայացվածը, կասենք՝ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է զարգացման երկու կարևորագույն փուլ և այժմ գտնվում է որակական նոր հարթությունում, սակայն նոր մարտահրավերներով, որի համար պետք է ավելի արդյունավետ հենքով տնտեսություն և ավելի մրցունակ ձեռնարկություններ:

Այսօր համաշխարհային տնտեսությունում ընթանում են խորքային գործընթացներ. ԱՄՆ տնտեսության՝ այլ գերտերությունների համեմատ հարաբերական դրական զարգացումներով պայմանավորված վերջինիս արժույթի ուժեղացում գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառում, ինչը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների: Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք: Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից և խոսել Հայաստանի տնտեսության մասին առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը ճիշտ չէ: Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչև 8.8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի և ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ԱՄՆ դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10.2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 8.6%-ով, բրիտանական ֆունտի նկատմամբ՝ 4.3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15.1.%-ով, վրացական լարիի նկատմամբ՝ 8.9%-ով: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում: Եվրամիության տնտեսությունում նախորդ երկու տարիների -0.7 և -0.4 տոկոս անկումներից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում: Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև մեր երկրում և մեր տնտեսական ցուցանիշներում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար:

Ներկա գլոբալ տնտեսությունում առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար կարևորագույն մարտահրավերը մնում է երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում: Այս առումով ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, և դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ ԵՏՄ անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ տնտեսական տարածքի մաս, և դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու: Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից, իհարկե, Հայաստանը առաջընթաց գրանցել է ըստ համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու համաթվի՝ ներկայումս գտնվելով աշխարհի 189 երկրներից 45-րդ հորիզոնականում Չեխիայի հարևանությամբ, սակայն, ակնհայտ է, որ դա բավարար չէ նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համար, և մեր ձգտումները շատ ավելին են: Անվտանգության տեսանկյունից Հայաստանի ներկայիս տնտեսական համակարգը առավելագույնս երաշխավորում է կատարված ներդրումների հուսալիությունը, սակայն կարևոր է նաև տարածաշրջանում խաղաղության պահպանումը, որի ամրապնդման համար մենք մեր ջանքերը ներդրել և ներդնելու ենք բոլոր ուղղություններով, այդ թվում նաև պաշտպանական նպատակներով համապատասխան ծախսերի մակարդակի ապահովմամբ: Եվ երբ մենք խոսում ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին, երբ խոսում ենք բյուջեի ծավալների մասին, հավատացնում եմ ձեզ՝ մեր նպատակը չէ ՀՆԱ-ն ցույց տալ, որ այսօր ավելի շատ փող ենք ծախսում, քան ծախսում էինք երեկ կամ թե՝ մենք այսօր ավելի լավ ենք աշխատում, քան երեկ էին աշխատում: Անկեղծորեն հավատացնում եմ, որ նպատակը դրանում չէ: Նպատակը՝ ցույց տալն է, թե մենք անվտանգության, սոցիալական ծախսերի վրա հիմա ինչքան գումարներ ենք ծախսում: Եվ սա շատ կարևոր է և ներդրումների համար, և՛ մարդկանց տրամադրության, և՛ ընդհանրապես, կյանքի համար չափազանց կարևոր է: Եվ այս առումով, ուզում եմ ասել, որ եթե 1995թ-ին պաշտպանության նպատակներով ծախսվում էր 19.1 մլրդ դրամ, 2005թ-ին այն կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ 2014թ-ին մենք կծախսենք մոտավորապես 200 մլրդ դրամ: Տարբերությունը, կարծում եմ, շատ ակնհայտ է, և սա արվում է ինչպես մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, այնպես էլ մեր տնտեսական անվտանգությունն ապահովելու համար:
Հարգելի գործարարներ,

Կրկին ողջունում եմ բոլորիդ: Հավատացնում եմ, որ մեր համատեղ աշխատանքում, առնվազն մեր կողմից, ակտիվության ու սրտացավության պակաս հաստատ չի լինելու և հույս եմ հայտնում, որ ձեր բոլորի ապագա նախաձեռնություններն ու ձեր լավատեսությունը նոր հնարավորություններ են բացելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքների համար:Առավել ևս, որ ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար:

Շնորհակալ եմ և ձեզ հաջողություն եմ մաղթում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը
Ամենադիտված